A
A
Հետաձգվել են Հայաստանի առաջնության խաղեր
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Խաղացանկի փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի հավաքականների հետ: Մեր ազգային թիմը մարտի 25-ին ընկերական խաղ է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ, իսկ Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության շրջանակում մարտի 29-ին կմրցեն Դանիայի այդ տարիքային հավաքականի հետ: