A
A
Վարկանիշային առաջին մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 ըմբիշ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային առաջին մրցաշարին, որը տեղի կունենա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում, Հայաստանից կմասնակցի 4 ըմբիշ: Այդ մասին հայտարարել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության օգնությամբ: Սերբիայում Ռիո-2016 օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ քաշային կարգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Նրանք այդ մրցաշարում հանդես կգան հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանի եւ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: