A
A
Ռոման Բերեզովսկին ժամանեց Երեւան (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր ժամանել է Երեւան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են երկրպագուներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ռոման Բերեզովսկին կմիանա Հայաստանի հավաքականին, որը վաղը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Այդ խաղը կլինի Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումը: