A
A
Ինչն է ԼՂ հարցի կարգավորման հիմքում ըստ Ուորլիքի
Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմքում հայկական զորքերի դուրսբերումն է «oկուպացված» տարածքներից: Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ փոխանցում է «Ազատությունը»: Նաև անհրաժեշտ է հստակեցնել Ղարաբաղի կարգավիճակը. ասել է Ուորլիքը՝ կոչ անելով անհապաղ վերսկսել բանակցությունները: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուղևորվում են Արցախ: Ուորլիքն այս մասին գրառում է արել թվիթերում: Իսկ ապրիլի իննին նրանք կլինեն Հայաստանում: