Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհվել է Երևանի «Մարկո Պոլո» սրճարանը

Կարևոր լուրեր Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Ապրիլի 9-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող սրճարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.17-ին, մարվել՝ 10.43-ին: Նշված հասցեում գտնվող «Մարկո Պոլո» սրճարանում (նկուղային հարկ) այրվել է առաստաղի և պատի փայտյա երեսպատումը (մոտ 10 քմ):