A
A
«Փյունիկն» ու «Շիրակը» տուգանվել են 100 հազար դրամով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 100 հազարական դրամով տուգանել է «Փյունիկ» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբներին, իսկ «Գանձասար-Կապանին»՝ 50 հազարով: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, վերը նշված ակումբները ֆինանսական փաստաթղթերն ուշացումով են ներկայացրել ֆեդերացիայի արտոնագրման բաժին: «Շիրակ-2» թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը որակազրկվել է 5 խաղով՝ «Գանձասար-Կապան-2» թիմի հետ մրցավեճում՝ մրցակցի հանդեպ կոպիտ խաղալու համար: Իսկ ահա «Գանձասար-Կապան-02»-ի ֆուտբոլիստներ Հայկ եւ Վահե Առաքելյանները որակազրկվել են 4-ական խաղով, առաջինը՝ վիրավորական խոսքերի, երկրորդը՝ մրցակցի դեմքին հարվածելու համար: