Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռաբեկ դատարանը մերժել է Հայկ Կյուրեղյանին

Հասարակություն
shant-krakox1

Օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հայկ Կյուրեղյանը դիմել էր դատարան՝  իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու եւ գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու պահանջով: Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դատական առաջին նիստից առաջ նա ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի դիմաց կայանված  մեքենայի վրա եւ կրակոցներ արձակել: