Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՉԷ

Մարզեր

Երկու օր առաջ, ժամը 17-ի սահմաններում անհայտ մակնիշի տաքսի ծառայության մեքենան բախվել է Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող գազատար խողովակին, ինչի հետեւանքով խողովակը վնասվել է: Որոշ ժամանակով շրջակա տարածքի գազամատակարարումը դադարեցվել է՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այս օրերին տարածքի գազամատակարարումը վերականգնված է եղել ժամանակավորապես, բացառությամբ Գարեգին Նժդեհ 17 շենքի: Պատասխանատուների հավաստմամբ` խողովակներն ամբողջությամբ վերականգնված կլինեն մինչեւ օրվա վերջ: Մեքենայի վարորդի ինքնությունը դեռեւս պարզված չէ:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը