Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄՆՈՒՄ ՋՐԻ ՏԱԿ

Մարզեր

Վերջին 1 ամսվա ընթացքում Սեւանա լիճը բարձրացել է 25 սանտիմետրով: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալների համաձայն այսօրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898,42 մ բարձրության վրա: Նման ցուցանիշի պատճառը ապրիլյան հորդառատ տեղումներն են եւ Սեւան թափվող գետերի մասնակի վարարումները:

Նախորդ տարվա նույն օրը Սեւանը գտնվել է ծովի մակերեւույթից գտնվել է 42 սմ պակաս այսօրվա նիշից: Նկատի ունենալով, որ մայիսի ընթացքում սպսվում են Սեւան թափվող գետերի վարարումներ, ինչպես նաեւ ավելացել է Արփա- Սեւան թունելից Սեւանա լիճ տեղափոխվող ջրի մուտքը, ենթադրվում է, որ մինչեւ հունիսի առաջին կեսը Սեւանի մակարդակը նկատելիորեն կբարձրանա:

Լճի ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ խնդիր է ծագում կապված Սեւանի աթամերձ տարածքների եւ շինությունների հետ: Լճից ազատված տարածքներում ժամանակին հիմնվել են անտառներ, որոնք լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մնում են ջրի տակ, որոնց փտման արդյունքում ջրի մեջ զգացվում է թթվածնի պակաս, ինչը բացասաբար է անդրադառնում բուսական ու կենդանական օրգանիզմների կենսագործունեության վրա: Այս առումով կարեւոր է ազատել եւ մաքրել լճի առափնյա հատվածները բուսական մնացորդներից, հատկապես ծառերի կոճղարմատներից, քանի դեռ ջուրն ամբողջովին չի ծածկել դրանք,- նշում է Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյան,: Ջրի տակ են մնում նաեւ լճափնյա շինությունները: Սեփականատերերի վկայությամբ ջրի բարձրացումը, որը նրանք նույնպես կարեւորում են, սակայն մեծ չափերի վնաս է հասցնում իրենց գրպանին: Ժամանակին կատարված ներդրումներն այսօր ջուրն իր հետ ողողում- տանում է- արձանագրում են նրանք:

Գավառի «Քյավառ» ՀԸ