Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը «տնային աշխատանք»-ը լավ է կատարել (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-meliq-shahnazaryan

Հայկական կողմը ապրիլյան պատերազմում  չէր կարող հաջողություն ունենալ, եթե ժամանակին չկատարեր սեփական անվտանգությունը բարձրացնող «տնային աշխատանքը»:  Այդ աշխատանքը տարվել է նաեւ Շուշիի ազատագրման գործողությունից առաջ:  «Ռազմական ոգին, զինվորների պատրաստությունը, այս ամենը շատ կարեւոր են, բայց երբ գերժամանակակից զենքով հարձակում են գործում, երբ օգտագործվում են սարքեր, նշանակում է, որ տնային աշխատանքը պաշտպանության  տեսակետից   լավ է կազմակերպված եղել, եւ սա հենց նույն տնային աշխատանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքերով՝ հայ ժողովրդի հաղթական ընթացքը շարունակական է՝ երեք սերունդ ունենք, որոնք հաղթանակ  են տարել: Հրանտ Մելիք-Շահնազարյանը Արցախյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտում է ապրել, ասում է՝ օրական 200-ից 300 արկ էր ընկնում Ստեփանակերտի վրա եւ ամենուր հրթիռակոծություններ էին ու ավերածություններ: «Շուշիի ազատագրումը հոգեբանական իրավիճակի, մթնոլորտի փոփոխություն էր:: Շուշին ազատագրած զինվորներին Ստեփանակերտում դիմավորում էին ծաղիկներով, համբույրներով, երգ ու պարով»,- հիշում է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողություններին՝ քաղաքագետը նշեց, որ գործողությունները չպետք է բացառել, դրանք հիմա  ավելի սպասելի են, քան մինչ ապրիլի 1-ը. «Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի,  քան դա կար մինչ ապրիլյան պատերազմը: 4- օրյա պատերազմում նրանց ձախողումը բավականին լուրջ հաղթաթղթերից նրանց զրկեց այս օրերին, այսուհետեւ բանակցությունների սեղանին  պատերազմ չսկսելը նրանք չեն կարող ներկայացնել զիջում, չեն կարող հիմնավորել տարածքներն իրենց հանձնելու պահանջը»: Հրանտ Մելիք- Շահնազարյանի խոսքերով՝ բացի դրանից,  Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ իր  հասարակությանը վստահեցնում  էր, որ  կարճ ժամանակում կարող են հասնել Ստեփանակերտ, հաղթանակ ունենալ: Ռազմական ծախսերը նույնպես բացատրում էին դրանով: