Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Ջհանգիրյանը Արցախի անկախության ճանաչման մասին նախագծից տեղյակ չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
iana-nkar-Jhangiryan

Եռատոնի առիթով այսօր Հաղթանակի զբոսայգի այցելած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չպատասխանեց «Ա1+»-ի այն հարցին, թե ԼՂՀ-ի անկախության ճանաչումը մասնավորապես ի՞նչ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել, ինչպես երկու օր առաջ կայքերից մեկում հրապարակած իր հոդվածի մեջ ասել էր հենց ինքը՝ Լևոն Տեր- Պետրոսյանը: Վերջինս  չպատասխանեց նաև մեր այն հաջորդ հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի  ներկայացրած օրինագծին՝ Արցախի ճանաչման վերաբերյալ:  Փոխարենը նրա անվտանգության աշխատակիցներն էին ասում. «Էսօր չէ, էսօր չէ , չի կարելի , հեռու.....»: Իսկ ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի վերոնշյալ օրինագծին նշեց. «Ես  այդպիսի օրինագծի մասին գաղափար չունեմ: Կառավարության անդամ չեմ, կառավարությունում չեմ եղել»: Մեր այն դիտարկմանը, թե այդ օրինագիծն արդեն մտել է  նաև ԱԺ և առաջիկա լիագումար նիստում դա է քննարկվելու, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց, որ դեռ չեն բերել, երբ որ կբերեն, կտեսնի և կասի: Իսկ Արցախի անկախության ճանաչումը մեզ այսօր անհրաժե՞շտ է,-հարցրեցինք Գագիկ Ջհանգիրյանին: Վերջինս պատասխանեց այսպես. «Դա որպես նպատակ, անպայման, պետք է, բայց որպես միջոց՝ դրան հասնելու, պահը պետք է ճիշտ  ընտրել: Եթե մենք այսօր, այս պահին ճանաչում ենք Արցախի անկախությունը, դա նշանակում է մենք ինքներս մեզ՝ ՀՀ-ն, Մինսկի խմբի բանակցային խմբից դուրս ենք դնում, դե գնացեք մնացածը դուք մտածեք»,-ասաց նա: Diana- nkar LTP Այն հարցին, թե իսկ այսօր այդ խումբը գործում է, դուք տեսնում եք, ինչ գործնական քայլեր է այդ խումբը կիրառում, ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը  շեշտեց. «Ես տեսնում եմ, տեսողության հետ որոշ խնդիրներ ունեմ, բայց տեսնում եմ: Ես տեսնում եմ այդ գործունեությունը՝ մանավանդ  ռազմական գործողությունների կասեցումը, այդ բոլորը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունքն է՝ ուղղակի կամ անուղղակի»: Պարոն Ջհանգիրյանից փորձեցինք նաև ճշտել, թե ինչպես է այդ դեպքում վերաբերում տարածքների փոխզիջման վերաբերյալ  խոսակցություններին: Սակայն նրան դուր չեկավ այս հարցը: «Չեղավ-չեղավ, դուք արդեն ձեր բոլոր լիմիտները սպառեցիք: Լավ եղեք, լավ եղեք , ձեր լիմիտները սպառվեցին»,-ասաց նա: Կողմնակից եք դուք  դրան, պարոն Ջհանգիրյան, օրինակ ինչպես օրեր առաջ ԱԺ-ում այդ մասին հայտարարել էր ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը, -հարցրեցինք  նրան: «Ուզում եք ինձ էլ դատի դա ձեր էդ  բազմաթիվ գործիչները.... լավ, շնորհակալ եմ հարցերի համար, ապրեք»,-եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում