Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԸ

Մարզեր

Այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 19 500 հեկտար գարնանցան, ծրագրված 55 000 հա դիմաց: Գարնանացանին հիմնականում խանգարում են տեղացող անձրեւները: Ընդհատվող աշխատանքներին զուգընթաց, մարզի համայնքների համար նախատեսված ազոտական պարարտանյութերի քանակությունները շարունակում են ներկրել:

Կարտոֆիլի եւ մյուս մշակաբույսերի համար նախապատրաստվել է 10 000 հա վարելահող: Առաջիկայում մարզ կներկրվի հոլանդական բարձր վերարտադրության տնկանյութ: Մարզի որոշ համայնքներում արդեն աշխատանքներ են տարվում ոռոգման ցանցերի նորոգման, վերակառուցման, ինչպես նաեւ ոռոգելի հողերի տարածքներն ընդարձակելու ուղղությամբ:

Գավառի «Քյավառ» ՀԸ