A
A
Լավրովը եւ Քերին հեռախոսով քննարկել են Ղարաբաղը եւ Սիրիան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա առիթով եւ ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման կարեւորությունը: Քնարկվել են նաեւ միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: