Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈւՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԳԱՎԱՌՈՒՄ

Մարզեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտի» թիվ 3 որոշմամբ Գավառում բացվեց ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Ավելի քան մեկ տասնամյակ վերապատրաստման դասընթացներ չանցած ուսուցիչներին այս կենտրոնը հնարավորություն կտա զարգացնել մանկավարժական հմտություններն ու խորացնել մասնագիտական գիտելիքները:

Կենտրոնում ընդգրկված մասնագետները մայրաքաղաքում պարբերաբար վերապատրաստվում են, որպեսզի ձեռք բերած գիտելիքները փոխանցեն ուսուցիչներին` կենտրոնում կազմակերպվող սեմինարների ժամանակ: Կենտրոնը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության հետ: Դպրոցներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու, ուսուցիչներին հուզող հարցերը վեր հանելու նկատառումներով Սեւան, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ քաղաքներում նշանակվել են մարզային կորդինատորներ:

Գավառի «Քյավառ» ՀԸ