A
A
Թվային հեռարձակման համակարգի ներդրումը հետաձգվում է ևս 2 տարով
Գործադիրն այսօր որոշեց հետաձգել թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացը, մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը: Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերի կողմից դեռևս ընթանում են քննարկումներ` միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար: Հիշեցնենք, նախապես համակարգի ներդրման վերջնաժամկետ էր սահմանվել 2016-ի հունվարը, ապա հետաձգվեց եւս 6 ամսով։ Փաստորեն, շատ մարդիկ անիմաստ տեղադրեցին թվային սարքերը, որոնց նվազագույն գինը մոտ 8000 դրամ է։