A
A
Միշել Դեր-Զաքարյանը գլխավորեց ֆրանսիական «Ռեյմսը»
Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբը, որը անցած մրցաշարջանի արդյունքներով դուրս է մնացել Լիգա 1-ից եւ տեղափոխվել 2-րդ խումբ, թիմի գլխավոր մարզիչ է նշանակել հայազգի մասնագետ Միշել Դեր-Զաքարյանին: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսը: Միշել Դեր-Զաքարյանն այդ պաշտոնում կփոխարինի Դավիդ Գիյոնին, որը պաշտոնանկ է արվել ցածր արդյունքներ ցույց տալու համար: Հայազգի մասնագետի առջեւ խնդիր է դրված թիմը կրկին վերադարձնել ուժեղագույնների խումբ: Վերջին տարիներին Միշել Դեր-Զաքարյանը եղել է «Նանտի» գլխավոր մարզիչը, որի հետ հաղթելով Ֆրանսիայի 2-րդ խմբում, իրավունք էր նվաճել հանդես գալու հենց Լիգա 1-ում: Անցած մրցաշրջանում նա իր թիմ հետ զբաղեցրել է 14-րդ տեղը, որից հետո հրաժարական է տվել: