Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Կոյուղատարերի եւ հեղեղատարների համար գումար կհատկացվի

Երեւան քաղաքի ավագանին  նախատեսվում է մայրաքաղաքի 2026 թ բյուջեում իրականացնել փոփոխություններ։ Նախագիծն ընդգրկված է Երեւան քաղաքի ավագանու մայիսի 7-ի նիստում։

Նախատեսվում է պետության կողմից Երեւանի քաղաքապետռին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն ավելացնել 546,654.0 հազ.դրամով, որը կուղղվի պետական աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի հիմնանորոգում ծրագրին՝ Երեւան քաղաքի մի շարք վարչական շրջանների 25 կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, 2 կոյուղատար եւ 2 հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով։ Այդ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,093,307,3 հազար դրամ։

Նախագծով առաջարկվում է հատկացնել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը։