Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-29_21-31-46
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկուկես ժամ։

Զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հայտարարել, ինչին Թրամփը աջակցություն է հայտնել։ Կողմերը քննարկել են նաև Իրանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները, ինչպես նաև հրադադարի հնարավորությունը։ Թրամփի խոսքով՝ համապատասխան գործարքը մոտ է։

Մոսկվան վտանգավոր է գնահատում Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունը։ Ռուսական կողմը նշել է, որ կշարունակի ակտիվ շփումները Իրանի, Պարսից ծոցի երկրների, Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ։

Պուտինը նաև խստորեն դատապարտել է Թրամփի դեմ իրականացված մահափորձը և աջակցություն հայտնել նրան։

Զրույցի ավարտին առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։