ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ին«ԱրմենՏել»-ի Թումանյանի հեռախոսային հանգույցի սպասարկման բաժնի 16 աշխատողներ տեղեկացել են, որ երեկվանից` մայիսի 15-ից, իրենք գործազուրկ են։ Նրանց աշխատասենյակների դռներն արդեն փակ են։ Կրճատումներն արվել են առանց զգուշացման ու առանց որեւէ պատճառաբանության։ Աշխատողները հայտնեցին, որ տնօրինությունը տեղյակ չէ. կրճատման հրամանը հանձնել են «ԱրմենՏել»-ի մարզային կառույցից։ Կրճատված ոչ մի աշխատող հրամանի տակ չի ստորագրել։
ՕՁՈՒՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Օձունի Աստվածածին եկեղեցում քահանա է ձեռնադրվելու Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։ Օձունից բացի, նա սպասարկելու է նաեւ շրջակա 9 գյուղ։
Սակայն մինչեւ ձեռնադրվելը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, եկեղեցում հոգեւոր մթնոլորտ ստեղծելու համար,Ծաղկազարդի տոնից սկսած՝ այնտեղ պատարագներ է մատուցում։ Քահանան ասում է, որ գյուղացիները հաճախում են եկեղեցի, սակայն գլխավոր խնդիրը, որ նրան անհանգստացնում է, Օձունի եկեղեցու անմխիթար վիճակն է։ Եկեղեցու խաչից սկսվող ճաքերը հասնում են մինչեւ հիմք, ինչը լուրջ անհանգստանալու առիթ է։
Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ