Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՐԱՆՔ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԳԱՎԱՌԻ «ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

Մարզեր

Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացիների շարքը համալրվեց եւս երեքով: Ստեղծված նախաձեռնող 3 խմբերի կողմից, Գավառի ավագանու անդամներին ներկայացվեց նրանց պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացնելու հարցը, ինչը անցավ միաձայն:

Պատվավոր քաղաքացու հերթական հավակնողներն էին` Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, համալսարանի խորհրդի ներկայիս նախագահ Հրանտ Հակոբյանը, Գավառի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն` Վազգեն Մարտիրոսյանը եւ ՀՀ վաստակավոր իրավաբան` Եղիշ Ամիրխանյանը:

Ավագանու հերթական նիստի ժամանակ ներկայացվեց նրանցից յուրաքանչյուրի արժանիքները, անցած ճանապարհն ու գործունեությունը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գնահատմամբ` պատվավոր քաղաքացու երեք թեկնածուներն էլ իրենց նպաստն ունեցել են մեր համայնքի կայացման գործում:

Նման մարդկանց գործը պետք է հանրայնացնել, ուրիշներին օրինակ ծառայեցնելու նպատակով- ասում է քաղաքապետը: Ինչպես նշում է Եղիշ Ամիրխանյանը, նա իր գործը կատարել է անձնվիրաբար, իսկ պատվավոր քաղաքացու կոչումը իր համար անսպասելի էր:

Կարեւորը, որ տարիներ անց մարդկանց կարողանում են գնահատել, նշում է վաստակավոր իրավաբանը: Պատվավոր քաղաքացիների հավաստագրերը պաշտոնապես կհանձնվեն առաջիկայում` նրանց մեծարման երեկոյի ժամանակ:

Գավառի «Քյավառ» Հ/Ը