Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊԱՆԸ ՀԻՆԳ ՕՐ Է ՋՐԱԶՐԿՎԱԾ Է

Մարզեր

Հինգ օր է Կապանի Կավարտ, Լենհանքեր, Դավիթ- Բեկ, Լեռնագործներ § Բարաբաթում թաղամասերի ջրամատակարարման համակարգում լուրջ խախտումներ են տեղի ունեցել։ Իսկ անցած ամբողջ շաբաթ օրը այս թաղամասերը ընդհանրապես ջուր չեն ստացել։

Պատճառը. Գեղիի կայանից 5 կմ վեր§ ջրանցքի վրա կառուցված 300 կվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանն է: ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները սկսվել են վեց ամիս առաջ։

Կառուցելիս ըստ «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի նախագծային թերություններ են թույլ տրվել, մինչդեռ պետք է հաշվի առնվեր ամեն մի մանրուք։ Այս պահին «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասը ստիպված դադարեցրել է հիդրոէլեկտրակայանի աշխատանքը։

«Սոսի» հեռուստատեսություն