Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանել է «Միկային» ու «Գանձասար-Կապանին»

Սպորտ
sport-hff-kargapahakan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր անցկացրել է հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Միկա» եւ «Գանձասար-Կապան» ակումբները տուգանվել են 50 հազարական դրամով՝ Հայաստանի պատանեկան առաջնության խաղերին չներկայանալու համար: Խոսքը վերաբերում է «Բանանց-01» - «Գանձասար-Կապան-01» եւ «Գանձասար-Կապան-99» - «Միկա-99» հանդիպումներին, որոնց հյուրերը չեն ժամանել մրցավայր: Իսկ ահա «Լեռնային Արցախ» ակումբին պատկանող «Լ.Արցախ-02» եւ «Լ.Արցախ-99» թիմերը հրաժարվել են մասնակցել պատանեկան առաջնությանը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկելով «Միկա» ակումբի գլխավոր տնօրեն Ա.Պետիկյանի գրությունը, ՀՀ առաջնությունից հանել է «Միկա-2003» թիմը: Ի դեպ, որ Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Գրիգոր Հովհաննիսյանը եւ «ՎՖԴ-2000»-ի խաղացող Ռոբերտ Աբրահամյանն իրար հարվածելու համար որակազրկվել են 4-ական հանդիպումով, սակայն եթե Վանաձորի ֆուտբոլի դպրոցը տուգանվել է 10 հազար դրամով, ապա հավաքականի խաղացողի խախտման համար դրամական պատիժ չի սահմանվել: