Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանի աքլորին արգելել են դիտել սիրելի թիմի խաղը

Սպորտ
sport-fransia

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը ստիպված հանդես կգա առանց իր գլխավոր թալիսմանի: Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, ՈՒԵՖԱ-ն Ֆրանսիայի ընտրանու ամենահայտի երկրպագուին՝ Կլեման Տոմաշեւսկուն, արգելել է խաղերին ներկայանալ Բալտազար աքլորի հետ, որը 1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո համարվում է թիմի կենդանի թալիսմանը: «Եվրո-2016-ի ժամանակ դուք չեք կարող մարզադաշտ մտնել աքլորով, քանի որ կենդանու ներկայությունը ցանկալի չէ ելնելով անվտանգությունից», - երկրպագուին պատասխանել են ֆուտբոլի եվրոպական միությունից: Կլեման Տոմաշեւսկին հայտարարել է, որ ինքն արդեն գնել է Ֆրանսիայի խաղերի տոմսերը, բայց եթե իրեն թույլ չտան իր հետ վերցնել Բալտազարին,  ապա ինքն էլ կհրաժարվի գնալ մարզադաշտ: