Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ

Մարզեր

Ախուրյանում կառուցվող շաքարի ճակնդեղի վերամշակման գործարանի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Ավարտվել են տարածքի ուսումնասիրման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում հողհատկացման ուղղությամբ: Գյուղապետ Արծրունի Իգիթյանը հույս ունի, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում հողհատկացման հետ կապված խնդիրները կլուծվեն:

Նշենք, որ գործարանը կառուցվելու է մայրաքաղաքի բնակիչ, Սամվել Ասատրյանի ֆինանսավորմամբ: Վերջինս արդեն պատվերներ է ներկայացրել արտասահմանյան երկրներից համապատասխան սարքավորումներ ներկրելու ուղղությամբ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ