Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

Թեպետ դեռ կառավարության համապատասխան որոշումը չի եղել Շիրակի մարզում 2006 թվականին բնակարանների գնման վկայագիր ծրագրի իրականացման վերաբերյալ, սակայն Ախուրյանի գյուղապետը հույս ունի, որ համայնքում բնակարանների գնման վկայագիր ծրագիրը եւս կիրականացվի:

Համայնքի ղեկավարը այդ խնդրով դիմել է Ռոբերտ Քոչարյանին եւ համապատասխան գերատեսչություններին: Նշենք, որ այժմ Ախուրյանում 190 անօթեւան ընտանիք կա: Նրանց մոտ 50 տոկոսը դեռեւս բնակվում են ժամանակավոր տնակ կացարաններում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ