ՍԵՒԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՋինիշյան հիշատակի հիմնադրամի, «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի պետական համալսարանի եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի համագործակցությամբ այս երկու բուհերում 2005 թվականի հունիս ամսից մեկնարկվեց «Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարձրացնել ուսանողների հասարակական ակտիվությունը եւ նրանց մասնակից դարձնել քաղաքացիական հասարակության կայացման գործին:
Ուսանողների կողմից նախապես ընտրված 20 թեմաների շուրջ կազմակերպվեցին երկխոսություններ: Քննարկումներին հրավիրվում էին փորձագետներ, որոնք էլ ներկայացնում էին թեման եւ պարզաբանում ուսանողներին հետաքրքրող հարցերը: Հանդիպումներն անցնում էին ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ:
«Առանց մեզ բնաշխարհը կլինի, առանց բնաշխարհի մենք` ոչ». նման նշանաբանով երկու բուհերի ուսանողները մշակեցին միջբուհական համատեղ ծրագիր-բնապահպանական ակցիա, որը պետք է անցկացվեր Սեւանի ափին: Հանդիպումը կայացավ մեծ շուքով: Բնապահպանական ուղղվածություն ունեցող ակցիան վերածվեց նաեւ տոնի: Համալսարանականները դեպի Հայրավանքի մատուռ տանող ճանապարհին ծառատունկ կատարեցին եւ մաքրեցին շրջակա տարածքը:
Բնապահպանական ակցիայի մասնակիցներն այցելեցին նաեւ «Սեւան» ազգային պարկի բնապահպանական թանգարան, ծանոթացան Սեւանա լճի առկա հիմնախնդիրներին եւ այն միջոցառումներին, որոնք նախատեսվում է լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար: Այնուհետ— համատեղ քննարկումից հետո ստեղծեցին խումբ, որը մշակեց Սեւանա լճի պահպանության ուղերձի նախնական տարբերակը:
Գավառի «Քյավառ» ՀԸ