Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

Հասարակություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որ գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, իր և մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցին: Բաց նամակով դժգոհություն էին հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու և  բաց ռեժիմին անցնելու իրավունքներից և պահանջել, որ օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Այսօր արդեն տեղեկացանք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել վերոնշյալ բաց նամակում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ: © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ