A
A
Հայաստանը վստահ հաղթեց Մոլդովային
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Մոլդովայի թիմն էր: Առաջին քառորդը մեր բասկետբոլիստները հաղթեցին 7 միավորի առավելությամբ՝ 18:11: Հաջորդ երեք քառորդներում մերոնք ավելացրին միավորների առավելությունը եւ ի վերջո հաղթեցին 83:64 հաշվով: Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր, որը միայնակ վաստակեց 24 միավոր: Երկրորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 29-ին, Անդորայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:45-ին: