A
A
Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել թիմի կազմը: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, այսօր մեկամյա պայմանագիր է կնքվել դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպան Սամվել Մելքոնյանի եւ ուկրաինացի Մարատ Դաուդովի հետ: Առաջին երկուսը մինչ այդ հանդես էին գալիս «Միկայում», իսկ 27-ամյա Դաուդովը խաղացել է Ուկրաինայի 2-րդ լիգայի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմում: Այդպիսով, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այսուհետ խաղերից առաջ հայտնվելու է լուրջ խնդրի առաջ, քանի որ պետք է կողմնորոշվի դարպասապահների հարցում: Թիմի հիմնական դարպասապահը փորձառու Գեւորգ Կասպարովը, իսկ նրա մրցակիցը դարձավ Հայաստանի հավաքականի ներկայիս դարպասապահը: