A
A
ՇԻՐԱԿՑԻՆԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզում ընթացքի մեջ են թռչնագրիպի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումները։ Հիվանդության ոչ մի դեպք դեռ չի գրանցվել, սակայն պրոֆիլակտիկ միջոցառումները շարունակվում են:
Շիրակի մարզը մին օրս ստացել է մոտ 10 հազար դոզա պատվաստանյութ եւ անվճար պատվաստել բնակչությանը: Աշխատանքները նույն թափով շարունակվում են Բավրայում։ Ստուգվում են բոլոր ուղեւորները:
ՇՄ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թայիրյանի տեղեկացմամբ, եթե նույնիսկ այս պահին հրահանգ լինի կենտրոնական շտաբից աշխատանքները դադարեցնելու մասին, սեպտեմբեր- հոմտեմբերին դրանք կվերսկվեն, որովհետեւ այդ ամիսներին սրվում են գրիպն ու օդակաթիլային ճանապարհով վարակիչ մյուս հիվանդությունները:
Գյումրիի «Ցայգ» հ/ը