A
A
Արթուր Ալեքսանյանը կմրցի թուրք ըմբիշի հետ
Ռիոյի օլիմպիական խաղերում այսօր հանդես եկող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են հաղթարշավը: 66կգ քաշային Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում 2:1 հաշվով հաղթեց հարավկորեացի Հան Սյու Ռուին եւ մտավ հաջորդ փուլ: Կիսաեզրափակիչում նա կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ: Մեր 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գերգերազանց անցկացրեց ռումինացի Ալին Ալեքսուկ Չիուրարիուի հետ քառորդ եզրափակիչ մրցամարտը եւ արդեն առաջին խաղափուլում մաքուր հաղթանակ տարավ՝ 8:0: Եզրափակիչ մտնելու համար նա կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Սենկ Իլդեմի հետ: