A
A
Այս անգամ մեռելոցը կլինի ոչ աշխատանքային օր
Սեպտեմբերի 12-ը կլինի ոչ աշխատանքային օր. Այսօր կառավարությունը նման որոշում կայացրեց՝ պարզաբանելով. «Դրան նախորդող օրը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է, հաջորդ օրը մեր հայրենակիցները այցելում են իրենց հարազատների շիրիմներին, դրա համար նպատակահարմար կլինի այն հայտարարել ոչ աշխատանքային»,- նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Սեպտեմբերի 12-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 17-ը: