Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտքեր Սերգեյ Դովլաթովից. «Հանկարծ մտածես, ապրելդ չի գա»

Հասարակություն
Sergey_Dovlatov

Ռուս գրող Սերգեյ Դովլաթովն այսօր կդառնար 75 տարեկան: Այն, ինչ նա թողեց, բացառում է նրա մասին անցյալով ցանկացած խոսակցություն: Հիշենք, համենայնդեպս, մի քանի միտք, որ քաղված է նրա պատմվածքներից: Մի մտածիր եւ վերջ: Ես արդեն 15 տարի չեմ մտածում: Հանկարծ մտածես, ապրելդ չի գա: Բոլորն, ովքեր մտածում են, բախտ չունեն: Սիրո անատոմիան նույնիսկ անտարբերությունը կամ զզվանքը չէ: Այլ՝ սովորական Սուտը: Կանայք չեն սիրում նրան, ով խնդրում է: Նվաստացնում են նրան, ով հարցնում է: Հետեւաբար, մի խնդրիր: Հնարավորության դեպքում մի էլ հարցրու: Վերցրու ինչ կարող ես: Իսկ եթե չես կարող, անտարբեր ձեւացիր: Պարտքը միակ բանն է, որ մեզ կապում է մարդկանց: Տաղանդը կրքի նման է: Դժվար է հագեցնել: Ավելի դժվար է ձեւացնել: Պարկեշտ մարդը նա է, ով տականքությունն անում է առանց հաճույք ստանալու: Ամուսնության մեջ, ինչպես հայտնի է, հավասարություն չկա: Առավելությունը միշտ նրա կողմն է, ով ավելի քիչ է սիրում: Եթե, իհարկե, դա կարելի է համարել առավելություն: Ամուսինները լինում են ստացիոնար եւ ամբուլատոր: Ես, օրինակ, ամբուլատոր եմ... Աստծուց հավելում չեն խնդրում... Անշահախնդիր խաբեությունը սուտ էլ չէ, այլ՝ պոեզիա... Մարդը սովոր է ինքն իրեն հարցնել՝ ես ո՞վ եմ: Ասենք, գիտնական, վարորդ, հրեա, փախստական: Իսկ իրականում պետք է հարցնել միայն՝ հո քա՞ք չեմ... Ես գերադասում եմ լինել մենակ, բայց ինչ-որ մեկի կողքին: Միավորում է ոչ այնքան հարգանքը, սերը կամ բարեկամությունը, որքան ընդհանուր ատելությունն ինչ-որ բանի հանդեպ: Խելագարություն է ապրել տղամարդու հետ, որը չի հեռանում զուտ այն պատճառով, որ ծույլ է: Մարդը մարդուն՝ ինչ ասես կարող է լինել: Կախված հանգամանքներից: