Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

21-ամյա աղջիկը՝ Փշատավան գյուղի ավագանու թեկնածու

Հասարակություն
lilit

Երևանում համալսարանն ավարտելուց հետո 21-ամյա Լիլիթ Գրիգորյանը շատերի համար անսպասելի որոշում է կայացնում՝ դառնալ ավագանու թեկնածու Արմավիրի մարզի Փշատավան գյուղում. «Նման որոշումները հեշտ չեն ընդունվում, որովհետև հատկապես երիտասարդ աղջկա դեպքում հիասթափություն, կարծիքների բազմազանություն հաճախ է հանդիպում»: Լիլիթը հաճախ է լսում՝ «ջահել աղջիկ ես, քեզ պե ՞տք էր», «անցավ գլուխդ դնում ես ցավի տակ», «գործ չունես» արտահայտությունները, սակայն համոզված է՝ որքան անհաս է նպատակն, այնքան անհրաժեշտ է մանրեցնել այն, աշխատել յուրաքանչյուր դետալի վրա: Ավագանու թեկնածուն հույս ունի, որ ոչինչ իրեն չի կոտրի, քանի որ ոգևորությունն այնչափ մեծ է, որ նման դեպքերում վստահ է՝ հաղթում են նույնիսկ այն դեպքում, երբ տասներեք «հակառակորդ» ունես: «Գյուղում 90%-ը համոզված է, որ ավագանին որպես այդպիսին անիմաստ կառույց է, և ցանկացած խոստման վերաբերում են հեգնանքով: Սա իմ փորձից եմ ասում, քանի որ շատ նեղ շրջանում փորձեցի բացատրել, որ ավագանին կարող ուժ է, որ կարելի է ծրագրեր իրականացնել, ինչը քմծիծաղով ընդունվեց»: Լիլիթի հաղթանակի ակնկալիքները հիմնված են երիտասարդ լինելու վրա,  և նրա, որ գյուղում իրեն ճանաչում են՝ որպես նախաձեռնող անհատի: «Երիտասարդների ապագան երիտասարդների ձեռքում է»՝ Փշատավան գյուղի ավագանու թեկնածուի կարգախոսն է: pshatavan «Ցանկանում եմ հասնել նրան, որ երիտասարդը, եթե անգամ ինչ-ինչ պատճառներով իր ապագան չպատկերացնի գյուղում, ապա հստակ իմանա, որ իր բոլոր հնարավորությունները կիրառելի են գյուղի զարգացման համար: Ֆինանսական խնդիրների պատճառով փակվեց նախակրթարանի այն խումբը, որի ֆինանսավորումն իր վրա վերցրեց գյուղապետարանը: Լավ, ճգնաժամ է, հասկացանք, բայց ինչքան անհատներ կան, որոնց փոքրիկ օգնությունների կետրոնացումը կարող էր «»փրկել» խումբը, և սա, իհարկե, այն շատ ու շատ խնդիրներից մեկն է, որը օրհասական լուծում է ակնկալում»: Լիլիթի նպատակներից է նաև կոտրել այն կարծրատիպը, թե կինը, երիտասարդ աղջիկը ունակ չէ համակարգային փոփոխություններ անել: