«70 երկրում մեր մասին գիտեն». Արթուր Ղուկասյան (տեսանյութ)
Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 1-8-ը Հայաստանում կլինեն 250 արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնների նախագահներ: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 50 ներկայացում։ Փառատոնը բացվելու է հեղինակավոր «Իլխոմ» թատրոնի ներկայացումով՝«Յոթ Լուսին»՝ Տաշքենտից. «Խորհրդային միության երևի առասպելներից է այդ թատրոնը»,- լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։ Կցուցադրվեն այնպիսի հայտնի ներկայացումներ, ինչպիսիք են «Կարամազով եղբայրները» (Սանկտ Պետերբուրգ) և «Հոգիների աճուրդը» (Գերմանիա)։ Երևանից «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում կներկայանան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները. «70 երկրում մեր մասին գիտեն, մեր ռեյտինգը և վստահության կրեդիտը շատ բարձր է։ Մնում է հնարավորություն ունենանք»։ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թ.-ին, իսկ 2006 թ.-ից արդեն համանման գլխավոր փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում, բացառությամբ Ռուսաստանի։