A
A
Լոպետեգին կրկին չի հրավիրել Կասիլյասին
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կրկին թիմ չի հրավիրել փորձառու դարպասապահ Իկեր Կասիլյասին: Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը, դարպասապահներից հրավերք են ստացել Պեպե Ռեյնան, Դավիդ Դե Խեան եւ Սերխիո Ռիկոն: 50-ամյա մասնագետի որոշումը դարձյալ զարմանք է առաջացրել իսպանական լրատվամիջոցների շրջանում, քանի որ Իկեր Կասիլյասը, որը հանդես է գալիս պորտուգալական «Պորտույում», ներկայումս լավ մարզավիճակում է գտնվում, բացի այդ նա հայտարարել է, որ չի ցանկանում հրաժեշտ տալ հավաքականին եւ պատրաստ է թիմ հրավիրվել որպես պահեստային խաղացող: Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը 15 տարի շարունակ եղել է Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը: