Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզպետի հարցը ՀՅԴ-ն կքննարկի (տեսանյութ)

Քաղաքականություն
armen

«Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չի հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը, և լուրերին, թե Շիրակի դաշնակցական մարզպետին կազատեն պաշտոնից ձախողման համար. «Մարզպետն ինքնագլուխ հրաժարական չի տա։ Կքննարկենք»։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ Շիրակում մարզպետը ռեսուրս է կիրառել. եթե կիրառեր, արդյունքներն այլ կլինեին։ Պարտությունը նորմալ է, քաղաքական պայքարում պարտություններ էլ պետք է լինեն»։ Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՏԻՄ ընտրությունները ստուգատես էին իրենց համար ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ. «Մենք չենք համարում, որ ձախողել ենք, քանի որ համայնքապետերի մակարդակով մենք աճել ենք»։