Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քաղաքականություն
aliq

Այսօր առավոտյան ժամը 8-ից Վրաստանի 3․645 ընտրատեղամասերում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Միքելաձեն հայտարարել է, որ ընտրությունները ընթանում են հանգիստ մթնոլորտում։ Այս մասին հաղորդում է Ալիք Մեդիան։

Երկրից դուրս, 40 պետությունների 47 քաղաքներում գործող Վրաստանի դիվանագիտական առաքելություններում գործելու են 55 ընտրատեղամասեր։ Պաշտոնական տվյալների համաձայն համապետական այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Վրաստանի 3 մլն․ 513,884 հազար քաղաքացի։

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 111 տեղական եւ 55 միջազգային կազմակերպություն։ Դիտորդների ընդհանուր թիվը հասնում է 31 հազարի։ Զուգահեռաբար, քաղաքական կուսակցությունների 42 հազար ներկայացուցիչ է ներգրավված ընտրական գործընթացի տարբեր մակարդակներում։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 19 քաղաքական կուսակցություն եւ 6 ընտրական դաշինք։ 73 մեծամասնական մանդատի համար պայքարում է 816 թեկնածու։

Նինոծմինդայում ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 5667 ընտրող: Ընտրողների ընդհանուր թիվը 24.000 է: