Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտուն» չկարողացավ դիմակայել «Սպարտակ-Պրիմորյեին»

Սպորտ
sp

Երեւանի «Ուրարտուն» այսօր երրորդ հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում: Մեր բասկետբոլիստները Վլադիվոստոկում հանդիպեցին տեղի «Սպարտակ-Պրիմորյեի» հետ: Խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաշվով հաղթանակով՝ 109:59: «Ուրարտուն» հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 18-ին, Սախալինի համանուն թիմի դեմ, որն այսօր իր հարկի տակ 82:57 հաշվով պարտության մատնեց Մերձմոսկովյան «Խիմկիին»: