Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները անհաջող են մեկնարկել Սանկտ Պետերբուրգում

Սպորտ
sport-chess

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած շախմատի Մ.Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանից մասնակցում է հինգ հոգի: Երկու տուրից հետո մեր բոլոր շախմատիստները՝ Դավիթ Գրիգորյանը, Վահե Դանիելյանը, Հայկ Երիցյանը,  Վլադիմիր Պողոսյանը  եւ Հովհաննես Հակոբյանը, վաստակել են մեկական միավոր եւ զբաղեցնում են համեստ տեղեր: Նրանք արդեն հետ են մնում 118 մասնակիցներից: Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստները  լավ հնարավորություն են ունեն բարելավելու մրցաշարային գործերը, քանի որ նրանց բաժին են հասել ցածր վարկանիշ ունեցող մրցակիցներ: