Երեւանի «Արարատը» լքեց գավաթի խաղարկությունը
Երեւանի «Արարատն» ավարտեց ելույթը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2016-17 թթ խաղարկությունում: Այսօր կայացած 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում արարատցիները հյուրընկալվեցին «Բանանցին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր գործող գավաթակրի առավելությամբ՝ 2:1: Ուստի, հաջորդ փուլ մտնելու համար «Արարատին» հարկավոր էր նվազագույնը հաղթել 2:0 հաշվով: Արկադի Անդրեասյանի սաները ջանք չխնայեցին այդ խնդիրը կատարելու համար, սակայն նրանք ընդամենը մեկ գոլ խփեցին եւ նվազագույն հաշվով հաղթանակ տարան, ինչը քիչ էր կիսաեզրափակիչ մտնելու համար: Այս փուլի մյուս հանդիպումը տեղի կունենա վաղը, հոկտեմբերի 19-ին: Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի Երեւանի «Ալաշկերտին»: Թիմերի առաջին մրցավեճն ավարտվել էր փյունիկցիների հաղթանակով՝ 2:1: Նշենք, որ Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասար-Կապանը» ժամանակից շուտ մտել են կիսաեզրափակիչ: Գյումրեցիների մրցակիցը՝ Աբովյանի «Կոտայքը», վերջերս լուծարվել է, իսկ կապանցիների ախոյանը՝ Երեւանի «Էրեբունին», հրաժարվել էր մասնակցությունից: