A
A
12-ամյա Արշակ Մելքոնյանին ադրբեջանցի մրցակից է բաժին ընկել
Այսօր Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կմեկնարկի շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 29 պատանի շախմատիստներ: Առաջին տուրում մեր պատվիրակներին բաժին են հասել տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ 12-ամյա Արշակ Մելքոնյանի մրցակիցը Ադրբեջանից է, Մամիկոն Ղարիբյանինը՝ Լիբանանից, Գրիգոր Դավթյանինը՝ Բելգիայից, եւ այդպես շարունակ: Հավելենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Հաղթողները կորոշվեն հոկտեմբերի 30-ին: Նախնական հաշվարկներով մեր շախմատիստներից ամենաբարձր վարկանիշ ունի Մամիկոն Ղարիբյանը, որը 12 տարեկանների մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը: