Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունում գրիպանման վիրուս է տարածված (տեսանյութ)

Հասարակություն
asoyan

«Այս պահին գրիպի հարուցիչ Հայաստանում չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով՝ այս պահին մեզ մոտ տարածված է րինովիրուսը, որը սուր շնչառական հիվանդություն է, շատ նման է գրիպին: Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն: «Բայց ես հանգիստ եմ, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա: Բացի այդ, այսօրվանից դպրոցներում արձակուրդ է, որը, կարծում եմ, ամենալավ կանխարգելիչ միջոցն է»,-նշեց նա: Ասոյանը հավելեց, որ այս շրջանում Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն: Մասնագետը խորհուրդ տվեց հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել. «Վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել, ուստի դիմակ կրելը շատ կարևոր է, բայց այն պետք է փոխել 8 ժամը մեկ»: