Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիթաղցիների անմեղությունն ապացուցող տեսանյութ կա. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkar-1

7-  ամյա Անուշիկն այսօր հատուկ  նպատակով է եկել Նախագահական նստավայրի դիմաց.  «Եկել եմ, խնդրեմ, որ իմ պապային բաց թողնեն»: Նրա հայրը Էդուարդ Զեյթունյանն է, որը մեղադրվում է  հուլիսի 17-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:  Այսօր նրանց նաեւ հայտնի  տեսանյութն էին վերծանել եւ  նկարներով պաստառներ պատրաստել. «Ոստիկանները ցանկացել են ատրճանակները գործի դնել: Մենք տեսանյութեր ունենք վերականգնած, թե ինչից է սկսել:   Նրանք պահանջել են ճանապարհը բացել, տեսանյութում պարզ բացատրում են մարդիկ: Եթե մեր անվտանգության մասին էին մտածում, ամսի 29-ին,  երբ տրաքացրեցին Սարի թաղի բնակարանը  դրա դիմաց գազ էր եւ առանց անջատելու նռնակները գցեցին»,- ավելացրեց Էդուարդ Զեյթունյանի կինը՝  Լալա Վերնեցյանը: akcia-nkar Բացի Էդուարդ Զեյթունցյանից՝ գործով անցնում են եւս 3 ամբաստանյալներ՝ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը եւ Անդրանիկ Քյոսեյանը: «Պահանջում եմ, որ Սարի թաղի դեպքերով կալանավորված բոլոր անձանց ազատ արձակեն»,- ասում է Հարություն Թորոսյանի եղբոր որդին՝ Դավիթ Թորոսյանը Սարիթաղցիները  հույս ունեն, որ  նկարների ցուցադրումից հետո գործում   որոշակի փոփոխություն կլինի:  «Այստեղ երեւում է, որ մեր տղաներն անմեղ են: Վեճը եղել է նրանից, որ  ոչ պրոֆեսիոնալ մոտեցան ոստիկանները»,- ավելացնում է Թորոս Թորոսյանը: Այս գործով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 8-ին  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մինչ այդ ակցիայի մասնակիցները ցանկանում են շեշտել՝ երեխաները ամեն օր սպասում են իրենց հայրիկների վերադարձին: