Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհայտարարված դիմակահանդես Երեւանում

Հասարակություն
hallowen

Չնայած Հայ եկեղեցին դեմ է արտահայտվում , այնուամենայնիվ Երեւանում եւս նշվեց Հելոուինը։ Կարելի էր տեսնել տարբեր կերպարների, որոնց միայն այսօր կարող ես հանդիպել փողոցում։ Անգլիախոս  երկրներում` հատկապես Կանադայում, ԱՄՆ- ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իռլանդիայում այսօր նշում են Հելոուինը։ Վերջին տարիներին այն մեծ խանդավառությամբ նշվում է նաև Հայաստանում.ի տարբերություն նախորդ տարիների շատ երիտասարդներ այսօր չեզոք տեսակետ են հայտնում Հելոուինի վերաբերյալ։ ԵՊՀ ուսանողուհի Նարեն կարծում է, որ սա սովորական տոն է, ինչպես Նոր տարին։ «Կարծում եմ, որ սովորական տոն է, որի նշանակությունը ոչ մեկին չի հետաքրքրում, մարդիկ էլ պարզապես նշում են, ինչպես Նոր Տարին, ես էլ կմասնակցեի, եթե տրամադրություն ունենայի, հանցանք չի»,- նշում է Նարեն ։ Երիտասարդներից մեկը նշում է, որ իր համար միևնույն է նշում են Հելոուինը, թե ոչ. « Եթե մարդիկ սիրում են և ուզում են նշել թող նշեն, չեմ կարծում, թե աններելի բան է, ուղղակի մեր ազգն ամեն ինչի շատ բուռն է արձագանքում, ով ինչ ուզում է թող անի, իսկ ով չի ուզում նշել, թող առանց դրա մասին բարձրաձայնելու մի կողմ քաշվի»: Երիտասարդության շրջանում դեմ արտահայտվողները նույնպես քիչ չեն, եթե նրանց տեսակետները գումարենք իրար` կստանանք ընդհամենը մեկ արտահայտություն` «սա քրիստոնեական չէ և հարիր չէ մեզ` հայերիս»: Դե իսկ դիմակներով քաղաքում շրջող երիտասարդները նշում են, որ պարզապես զվարճանալու համար են մասնակցում տոնակատարությանը և որ տոնի ծագումն իրենց հետաքրքիր չէ. «Եթե այսպիսի տոն կա,  ինչու՞ չնշենք, թող այսպիսի տոներ ավելի շատ լինեն»,- նշում է դիմակավորված տղաներից մեկը: Հիշեցնենք, որ Հելոուինը( Սամայնը) Իռլանդիայի և Ֆրանսիայի նախկին բնակիչների` կելտերի տոնն է եղել. գիշերը մարել են բոլոր լույսերը, որպիսզի մարդիկ իրենց ջահերը վառեն դրուիդների` կելտական քրմերի խարույկից։ Այս գիշերը նաև սարսափելի էր կելտերի համար, քանզի նրանք հավատում էին, որ այդ գիշեր վերանում է մարդկանց աշխարհի և  չար վհուկների` սիդերի միջև պատնեշը և վերջիններս ներխուժում են մարդկանց աշխարհ: Քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը( Հելոուինը) նշելուց, սակայն տոնի հետ կապված մի շարք սովորույթներ մնացին: 835 թվականին Հռոմի Գրիգոր չորրորդ Պապը հաստատեց. « Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել նոյեմբերի մեկին». Հոկտեմբերի 31- ի լույս նոյեմբերի 1- ի գիշերը կոչվեց “All  Hallows Eve” ( բոլոր սրբերի հիշատակման նախօրե) հետագայում արտահայտությունը փոփոխության ենթարկվեց և ստացավ Hallowen անվանումը:   Լուսանկարները՝  «Ա1+»-ի եւ Ֆոտոլուրի 1 2 3 4   Yerevan celebrates Halloween Yerevan celebrates Halloween Yerevan celebrates Halloween Yerevan celebrates Halloween