A
A
Գերմանացիներին հուզել է Գյումրիի անօթևան ընտանիքների վիճակը (տեսանյութ)
Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչները, Օստալբ շրջանի նահանգապետ Կլաուս Պավելը, Շվեբիշ Գմյունդի քաղաքապետ Ռիխարդ Յոզեֆ Առնոլդը և պատվիրակության մի շարք անդամներ Հայաստան են ժամանել մեկ անգամ ևս ծանոթանալու ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև մասնակցելու «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահագործման տասնամյա հոբելյանին և «Գթության խոհանոց» ծրագրի 23-րդ շրջանի բացման արարողությանը: Հյուրերը քահանա Կառլ-Հայնց Շայդեի ուղեկցությամբ այսօր եղել են Գյումրիում, այցելել սոցիալապես անապահով ընտանիքներին: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում