Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապան-Քաջարան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Հասարակություն
f7890c097d78e5e4db98b875d7a856f5

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան - Քաջարան միջպետական ավտոճանապարհի  (Մ2 )  313-րդ կմ-ում նոյեմբերի  2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի  վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Կապանի ճանապարհաշինական  ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են  ճանապարհի երթևեկելի հատվածից, և գիշերը՝ ժամը 2:00-ի դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթևեկությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն