Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը ֆիզկուլտուրայի դաս կանցկացնի դպրոցներում

Սպորտ
sport-naxarar

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, նախարարի տեղակալները եւ անձամբ ինքը ֆիզկուլտուրայի դասեր կանցկացնեն հանրապետության հանրակրթական դպրոցներում: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը: Առաջին նման դասն անցկացրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Վահրադյանը: Այն տեղի է ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 ավագ եւ թիվ 2 հիմնական դպրոցներում: Լեւոն Վահրադյանը դասաժամի ընթացքում աշակերտներին ծանոթացրել է նաեւ բասկետբոլի խաղային հմտություններին, քանի որ նա նախկին բասկետբոլիստ է: Սույն դպրոցներին նախարարությունը նվիրել է բասկետբոլի գնդակներ, իսկ «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ մարզագույք: