Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սեֆիլյանի դեմ ցուցմունք չտալու համար կալանքի տակ է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sus1

Մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք պահելու  եւ տեղափոխելու  աղմկհարույց  գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մեղադրանքը խստացվել է: «235 հոդվածի երրորդ մասով՝ կազմակերպված խմբի կերպով ապօրինի կերպով զենք եւ զինամթերք տեղափոխելու համար»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Ներսես Պողոսյանը կալանավորված է նույն գործով ինչ «100«Հարյուրամյակն առանց ռեժիմի » շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:  Հարազատները գիտեն՝ ինչու է  նա կալանքի տակ «Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի տվել: Ինքս անձամբ լսել եմ լրատվամիջոցներից Սեֆիլյանի մասին: Ոնց որ հիմա մեկը գա եւ ասի ինձ, դու Սեֆիլյանի դեմ ցուցմունք տուր, ես ոնց կարող եմ նման բան անել: Ասել է, չգիտեմ, ո՞վ է, ի՞նչ է եւ ինչի համար տամ ցուցմունք: Նույնիսկ ինքը չի էլ հանդիպել Սեֆիլյանին»,- ասաց Ներսես Պողոսյանի քույրը՝ Սաթենիկ Վարժապետյանը: Արդեն 6 ամիս է Ներսես Պողոսյանը կալանավորված է.  Բացի մեղադրանքը փոխելուց,  պաշտպանի խոսքերով, այլ քննչական գործողություններ չեն կատարվել: Պաշտպանը այս գործը համարում է քաղաքական: « Եթե իրավական հարթությունում հնարավոր է վաղուց լուծված լիներ խնդիրը, ստեղծված պայմաններում, կարծում եմ, քաղաքական լուծում կստանա»,- ասաց պաշտպանը: Նախաքննական մարմինը այսօր դիմել էր դատարան՝ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու համար:  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը: