Ուղիղ.կորեական կազմակերպությունը Հայաստանում խաղաղություն հաստատելու ուղիներ կմատնանշի (տեսանյութ)
Նոյեմբերի 17-ին Էլիտ պլազա հյուրանոցում Ժամը 16:00-ին տեղի կունենա Խաղաղության հռչակմանը և պատերազմի դադարեցմանը (DPCW) նվիրված ֆորում։ Հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև 6 քաղաքական կուսակցությունների անդամներ, կրոնական, կանանց և երիտասարդական կազմակերպություններ կհավաքվեն՝ Հայաստանում խաղաղություն հաստատելու ուղիներ մատնանշելու: Ֆորումը հրավիրում է Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում(HWPL) կորեական կազմակերպությունը: Այս միջոցառման կազմակերպիչներից մեկը Հրանտ Բագրատյանն է, որը ներկա գտնվելով նախորդ տարի սեպտեմբերին Հարավային Կորեայում տեղի ունեցող խաղաղությանը նվիրված գագաթնաժողովին, ասել է. Խաղաղության հռչակումը և պատերազմի դադարեցումը (DPCW) համարժեք զենք կլինեն ընդդեմ ծայրահեղականության, ահաբեկչության և պատերազմի, իսկ ազգերի միասնությունը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ կայուն հիմք կհանդիսանա խաղաղության հաստատման համար: Միասին մենք պետք է հասնենք նրան, որ այս հռչակագիրն ընդունվի ՄԱԿ-ի կողմից: Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում (HWPL) կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը գրանցված է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունում (UN DPI): Նա իր գործունեությունը սկսել է 2012-ին Հարավային Կորեայում՝ նպատակ ունենալով հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում: Միջազգային իրավունքի մասնագետներից բաղկացած մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո 2016թ. մարտի 14-ին կյանքի կոչվեց Խաղաղության հաստատման և պատերազմի դադարեցմանը (DPCW) հռչակագիրը: